ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Շինարարության ոլորտը վերջապես դուրս է եկել անկումային շրջանից

Շինարարության ոլորտը վերջապես դուրս է եկել անկումային շրջանից
28.01.2013 | 15:10

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, ՀՀ տնտեսությունը 2012 թվականի արդյունքներով աճ է արձանագրել բոլոր ոլորտների գծով։

Հունվար-դեկտեմբեր ամիսների նախնական ցուցանիշներով, 2012 թվականի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 7,2 տոկոս (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ)։ ՀՆԱ-ի ցուցանիշը դեռ չի հրապարակվել, սակայն կարելի է ենթադրել, որ այն 7 տոկոսից պակաս չի լինի։
Նախորդ տարվա ընթացքում ամենից շատ աճել է ծառայությունների ոլորտը։ Այս ոլորտի արտադրանքը 2012-ի ընթացքում կազմել է 972,5 միլիարդ դրամ, որը 2011-ի ցուցանիշից բարձր է 10,8 տոկոսով։
Ըստ աճի տեմպի՝ երկրորդ տեղում գյուղատնտեսության ոլորտն է՝ 9,5տոկոս աճով։ Գյուղատնտեսությունը նախորդ տարվա ընթացքում տվել է 840,4 միլիարդ դրամի արտադրանք։
Արդյունաբերության ոլորտի արտադրանքի ծավալը, ինչպես տեղեկանում ենք վիճակագրությունից, կազմել է 1 տրիլիոն 120, 4 միլիարդ դրամ, աճը՝ 8,8 տոկոս։ Ինչ վերաբերվում է շինարարության ոլորտին, այն վերջապես դուրս է եկել անկումային շրջանից: Ըստ պաշտոնական վիճակագրության, նախորդ տարվա ընթացքում, շինարարության ծավալներն աճել են 0,2 տոկոս:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2480

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ